Քեմբրիջի դուքսը և դքսուհին պաշտոնապես հայտարարել են Կանադա իրենց այցի մասին, տեղեկացնում է ET Online-ը՝ հղում անելով Քենսինգթոնի պալատի հայտարարությանը: Արքայազն Ուիլյամը և նրա կինը Կանադա կմեկնեն սեպտեմբերին:
Այցը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին: Արքայական ընտանիքի ներկայացուցիչները կայցելեն Բրիտանական Կոլումբիա և Յուքոն, մասնավորապես՝ Վանկուվերում, Վիկտորիայում և Ուայթհորսում:
Դեռ պարզ չէ՝ նրանց որդին՝ Ջորջը, և դուստրը՝ Շառլոտան, կուղեկցեն արդյոք նրանց այցի ընթացքում:






































