Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու են Անգլիայում քննադատում Դիեգո Կոստային:
«Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը վատ խոսում Կոստայի մասին: Դիեգոն պետք է կենտրոնանա խաղի վրա: Դա է ամենակարևորը նրա համար:
Կոստան պետք է կենտրոնանա գոլեր խփելու վրա: Կոստայի համար, ակումբի, երկրպագուների և ընդհանրապես Անգլիայի Պրեմիեր լիգայի համար վատ է, որ նրա մասին այդքան վատ են խոսում»,- Mirror-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































