Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը ակնկալում է, որ Թուրքիան կկատարի միգրացիոն համաձայնագիրը, որը Բրյուսելն ու Անկարան կնքել են մարտին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին Բելգիայի մայրաքաղաքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
«Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է՝ մենք պատրաստ ենք հետևել համաձայնագրին և ակնկալում ենք, որ թուրքական կողմը ևս կհետևի դրան»:









































