Վերաքննիչ քրեկան դատարանը մերժեց Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունը:
«Խնդիրը բացառապես քաղաքական հարթակում է: Պատրաստվում ենք վճռաբեկ բողոք ներկայացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ կալանավորման որոշումն անհիմն է:
Ներսես Պողոսյանը մեղադրվում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված համակարգող Ժիրայր Սեֆիլայնի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































