Եվրոպական Politico պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում բնակվող էթնիկ թուրքերը, որոնք կապված են Ֆեթհուլլահ Գյուլենին մոտ կանգնած կազմակերպությունների հետ, սպառնալիքներ են ստանում իրենց հասցեին:
Տարբեր տվյալներով՝ նշված երկրներում բնակվող էթնիկ թուրքերի թիվը հասնում է մինչև 4 միլիոն մարդու: Բելգիայում էթնիկ թուրքերը ստացած սպառնալիքների պատճառով հարկադրված են եղել իրենց երեխաներին կտրել այն դպրոցներից, որոնք ֆինանսավորվում են Գյուլենին մոտ կանգնած կազմակերպություններից:
Ընդգծվում է, որ սպառնալիքները ստացվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին աջակցող կազմակերպություններից:












































