Գիտնականները պարզել են, որ Անտարկտիդայի սառցադաշտերի մակերեսին սկսել են հայտնվել հազարավոր կապույտ լճեր՝ հալված ջրով, ինչը նախկինում տեղի չէր ունենում: Այս մասին Դարեմի համալսարանի գիտնականները հայտնել են Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականներն ուսումնասիրել են հարյուրավոր արբանյակային լուսանկարներ և օդերևութաբանական դիտարկումների տվյալներ արևելյան Անտարկտիդայի Լանգհովդե սառցադաշտում ու պարզել, որ միայն 2000-2013թթ. Անտարկտիդայում հայտնվել է մոտ 8000 նոր լիճ: Գիտնականները կասկածում են, որ այդպիսի որոշ լճերի ջուրը կարող է արտահոսել մակերևույթի տակ, ինչը կվտանգի ամբողջ սառցադաշտի կայունությունը:








































