Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Ասյեր Իլյարամենդին երեկ երեկոյան Մադրիդ է ժամանել: Այսօր Իսպանիայի մայրաքաղաքում նա պաշտոնապես կներկայացվի որպես «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք` Իլյարամենդին իսպանական գրանդ է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»-ից:
Marca-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի ղեկավարները 38 մլն եվրո են վճարել նրա տրանսֆերի դիմաց:






































