Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն երկու ժամ է՝ Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց մոտ 250-ից ավելի բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև բանավեճ է կայանում:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պահանջում են, որպեսզի հնոտի իրերի առևտրով զբաղվող քաղաքացիները ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է ամեն շաբաթ և կիրակի օրերին նշված հատվածում զբաղվում են առևտրով և դրա մասին տեղյակ են քաղաքային իշխանությունները, ովքեր թույլատրել են նրանց:
Հարցի շուրջ բանակցել են Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:











































