Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո Հայաստանը կկորցնի վարդանիկներին ու լիսկաներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյան, մեզանում առավելապես խոսվում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի առավելությունների մասին, իսկ որո՞նք են, Ձեր կարծիքով, դրա վտանգները:

– Անձամբ որևէ վտանգ չեմ տեսնում: Եթե ենթատեքստում նկատի ունեք, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը կառաջացնի Ռուսաստանի ցասումը, ապա անհանգստանալ պետք չէ, քանի որ Հայաստանն այն կհանդգնի ստորագրել միայն Եվրամիության և Ռուսաստանի համաձայնության պարագայում:

Ի՞նչ կստանա Հայաստանը պայմանագրի ստորագրման դիմաց և ի՞նչ կկորցնի:

– Վերջապես կստանա առանց միջնորդավորման արևմտյան քաղաքակրթությանը հաղորդակցվելու հնարավորություն. դա պետք է քաղաքական և տնտեսական անցողիկ նպատակահարմարություններից առաջ դիտարկել քաղաքակրթական տեսանկյունից: Իսկ կկորցնի, թեև աստիճանաբար, վարդանիկներին ու լիսկաներին՝ դրանից բխող համակարգային հետևանքներով:

Արդյո՞ք Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի սպառնում Հայաստանի անվտանգությանը: Ի վերջո, Հայաստանն իր անվտանգություն ապահովումը հանձնել է Ռուսաստանին:

– Անվտանգությունը պետք չէ նեղացնել մինչև պաշտպանություն: Հակառակը՝ անվտանգությունն է՛լ ավելի ապահովված կլինի, իսկ պաշտպանության հատույթում կշարունակի գործել ռուս-հայկական պայմանագիրը: Հայաստանն ընդամենը պետք է խելացի լինի:

ԵՄ-ն պատրա՞ստ է Հայաստանի հետ «ասոցացվել»  Ղարաբաղի խնդրով հանդերձ։ Արդյոք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով վտանգի տակ չի՞ հայտնվի ԼՂ հիմնահարցը:

– Եվրոպան եթե պատրաստ չլիներ, ապա այդ խնդիրը չէր առաջադրի: Իսկ Արցախի ներկա ստատուս-քվոն կփոխվի միայն երկու դեպքում. նախ՝ լայն առումով տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության պարագայում, իսկ թե դա երբ կլինի, գուշակել չարժե, այլ՝ պատրաստվել, երկրորդ՝ եթե այդ ստատուս-քվոն մեր ազգային գիտակցական մակարդակում ի վնաս մեզ փոխվի, և մենք հոգեբանորեն կապիտուլյանտ դառնանք, ինչի ընթացքը մեր գավառական պետականավարման հետևանքով, ցավոք, արդեն իսկ նկատելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում