Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Անահիտ Բախշյան. Այո, դպրոցի տնօրենները պետք է 5 տարին մեկ քննություն հանձնեն, դրանում ոչ մի սարսափելի բան չկա

ԿԳ նորանշանակ նախարարի նախաձեռնությամբ 2016-2017 ուսումնական տարվանից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին սպասվում են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, ավագ դպրոցների աշակերտները կարող են իրենց ցանկությամբ ընտրել 3 առարկա, և վերջին կիսամյակի ընթացքում դպրոցում կկազմակերպվի այդ առարկաների կրկնությունը։ Այսպիսով, նախարարի կարծիքով, կլուծվի կրկնուսույցների ինստիտուտի վերացման խնդիրը։ Աշակերտները ստիպված չեն լինի բուհ ընդունվելու համար լրացուցիչ պարապմունքների հաճախել կրկնուսույցի մոտ։ Բուհ ընդունվելու համար անհրաժեշտ երեք առարկաները նա կարող է ընտրել և կիսամյակում պարբերաբար կրկնել դրանք։

Փոփոխություններ են նախատեսված նաև դպրոցի տնօրենների հավաստագրման հարցում։ Հայտնի է, որ գործող տնօրենները 5 տարին մեկ պետք է որակավորման քննություն հանձնեն։ Իսկ այսուհետ եթե տնօրենը մեկ անգամ ստացել է հավաստագիր, ապա դա այլևս անժամկետ է։ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այս փոփոխությունը բացատրել է նրանով, որ երբ Լևոն Մկրտչյանը նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացին, նրա վրա ճնշող տպավորություն էր գործել այն պատկերը, երբ տեսել էր, թե ինչպես են երկարամյա ու փորձառու տնօրենները քննություն հանձնում աշակերտի պես:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ անդրադառնալով տնօրենների հանաստագրման գործընթացի փոփոխություններին՝ նշեց, որ «Կրթության մասին օրենքով» է ամրագրված, որ գործող տնօրենները պետք է 5 տարին մեկ պետք է վերապատրատվեն և քննություն հանձնեն։ «Մինչև օրենքի մեջ փոփոխություն չլինի, նախարարի ասած փոփոխությունները կյանքի չեն կոչվի»,- ասաց Բախշյանը։

Նրա խոսքով՝ հնացած է մոտեցումը, երբ զգացողությունների, անձնական ապրումների պատճառով օրենք է փոխվում։ «Ոչ մի սարսափելի, տգեղ բան չկա, երբ գործող տնօրենները գալիս և քննություն են հանձնում։ Նա, այո, 5 տարին մեկ պետք է գա և ամրագրի, հաստատի, որ ինքը ունի համապատասխան հմտություններ, գիտելիքներ, այդ ոլորտում կառավարում իրականացնելու համար։ Բայց երբ արդեն տնօրենները միայն վերապատրաստվեն, բայց քննություն չտան, դա կլինի շատ ձևական։ Իսկ քննության արդյուքնում տնօրենը շատ բան է սովորում, նոր հմտություններ է ձեռք բերում: Կրթության կառավարման հմտությունների հետ կապված շատ նոր բաներ կան, և շատ լավ է, որ տնօրենը հինգ տարին մեկ քննություն է հանձնում և վերահաստատում, որ ինքը տիրապետում է այդ հմտություններին։ Ես նախարարի այդ մտահոգությունը, սրտնեղությունը չեմ կիսում»,- նկատեց տիկին Բախշյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ամբողջ աշխարհում տարբեր ոլորտի մասնագետներ իրենց պրոֆեսիոնալիզմը շատ որոշակի ժամկետը մեկ փաստում են հենց որակավորման քննությունների արդյունքում։ «Այսքան արագ փոփոխվող աշխարհում շատ անհրաժեշտ է ժամանակին համահունչ քայլելը։ Նույնիսկ բժիշկը անգամ 70 տարեկանում արտասահմանում քննություն է տալիս։ Իսկ երբ մենք անհարմար ենք զգում երկար տարիներ տնօրեն աշխատած անձին հրավիրել քննության, դա կրթության կազմակերպման շահերից չի բխում։ Ավելին՝ տնօրենը այնպես խետք է պարապի, քննություն տա, որ օրինակ ծառայի իր ուսուցիչների, ինչու ոչ՝ նաև աշակերտների համար»,- ասաց Բախշյանը։

Ինչ վերաբերում է ավագ դպրոցի աշակերտների համար երեք առարկա առանձնացնելուն, ապա, Բախշյանի խոսքով, այս փոփոխության մեջ դրական բան կա, բայց սա էլ նշանակում է, որ «կրկնուսույցը դրսից գալիս է դպրոց»։ «Այսինքն՝ երեխան այդ երեք քննությունն է պարապում, որը պետք է նրան բուհ ընդունվելու համար։ Այստեղ օբյեկտիվ և ռացիոնալ բան կա։ Բայց այլ հարց է, թե որքանով կկարողանա ավագ դպրոցը բացահայտել աշակերտի հմտությունները, կողմնորոշումը, որպեսզի նա ճիշտ մասնագիտություն ընտրի։ Բայց ամեն ինչից զատ՝ ամենակարևոր խնդիրը երկրի համար քաղաքացի կրթելն է»,- ընդգծեց տիկին Բախշյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենից զատ մի կարևոր խնդիր ևս կա։ Մտահոգում է այն փաստը, որ 2018 թվականից անցում ենք կատարում 12-ամյա պարտադիր կրթության, որը ենթադրում է, որ բոլոր մարզերում պետք է լինեն արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ, որոնք հիմա բոլոր մարզերում չէ, որ կան։ «Հիմա արդեն ուշ է։ Օրինակ՝ Արագածոտնի մարզում չկան այդպիսի քոլեջներ, ուսումնարաններ, որպեսզի այն աշակերտը, որին ապագա մասնագիտության համար հմտություններ են պետք, գնա և սովորի։ Բայց մենք հիմա ամբողջ հանրապետությունում պետք է ապահովենք այդպիսի քոլեջների գոյությունը, ինչը ուշացած է։ Ես կուզենայի նախարարի կարծիքը լսել սրա հետ կապված»,- ասաց Բախշյանը։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը ավարտական քննությունների կրճատման մեջ ևս խնդիր է տեսնում։ Նրա խոսքով՝ հարց է, թե 6 քննությունից որ 3-ը կմնա։ «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աշակերտ ավարտելիս պարտադիր պետք է մայրենի լեզվից և մաթեմատիկայից քննություն հանձնի։ Կան առարկաներ, որոնցից պետք է պարտադիր քննություն հանձնել։ Դրանք անհրաժեշտ են աշակերտների ընդհանուր զարգացման համար»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում