Էդվարդ Սնոուդենի պատմության և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի նրա կողմից բացահայտված զանգվածային խախտումների վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր են բարձրացվում, որոնց վրա պետությունները իրավունք չունեն աչք փակել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը՝ առաջին անգամ մեկնաբանելով ԿՀՎ նախկին աշխատակցի հետ կապված իրավիճակը:
Փիլեյն ասել է, որ «Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածը և Քաղաքացիների և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի 17-րդ հոդվածը ասում են, որ ոչ ոքի անձնական կյանքը չպետք է ինքնակամ ներխուժման ենթարկվի մյուսի կողմից, և յուրաքանչյուր մարդ նման ոտնձգություններից օրենքով պաշտպանվելու իրավունք ունի», հաղորդում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, նա նշել է, որ «մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց անձնական շփումները չեն դառնա պետական ուսումնասիրության առարկա»:





































