Կախեթիի տարածաշրջանում գտնվող Սամտացկարո գյուղում տեղի ուղղափառ քրիստոնյաների դիմադրության պատճառով մուսուլմաններն այսօր ևս չեն կարողացել իրականացնել ավանդական ուրբաթ օրվա աղոթքը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանում մուսուլմանների միության նախագահ Տարիել Նակաիձեն, տեղի մուսուլմաններից ոչ ոք աղոթքի չի եկել, իսկ նրանք, ովքեր համարձակվել են գալ, տեղաբնակները դիմադրություն են ցույց տվել:
Հիշեցնենք, որ կրոնական հողի վրա Սամտացկարո գյուղում դիմադրությունը սկսվել է մայիսի 31-ից և դրանից հետո յուրաքանչյուր ուրբաթ մուսուլմանների համար ավելի ու ավելի դժվար է ներկա գտնվել այդ օրվա աղոթքին:
Չնայած Վրաստանի իշխանությունների խոստումներին՝ տեղի արմատականները դեռևս սպառնում են մուսուլմաններին:
Այս մասին հաղորդում է Trend-ը: