Ավելի քան 8 մարդ է զոհվել Ֆրանսիայում այն բանից հետո, երբ ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից և բախվել է Փարիզից 20 կմ հարավ գտնվող Բրետինյե-սյուր-Օրժ կայարանի շենքին:
Փարիզից Լիմոնժ ուղևորվող գնացքում 350 ուղևորներ են եղել: Առնվազն չորս վագոններ ռելսերից դուրս են եկել:
Շատ ուղևորներ փակված են մնացել վագոններում։ Այս մասին տեղեկացրել է տեղական ոստիկանությունը:








































