Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլում օտար լրագրողներիի հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան ցանկանում է վերականգնել Եգիպտոսի հետ վատթարացող հարաբերությունները:
«Մենք պետք է զարգացնենք Եգիպտոսի հետ տնտեսական ու մշակութային կապերը։ Բարձր մակարդակի հարաբերությունները չի հաջողվի կարգավորել մեկ գիշերվա ընթացքում»,- ասել է նա։
Հունիսին Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ չի ցանկանում մշտական թշնամություն տեսնել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Եգիպտոսն ու Սիրիան։
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացել են նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, ինչի արդյունքում երկու երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին։











































