«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գանահտում իր թիմակից Լիոնել Մեսսիին: Ուրուգվայցի ֆուտբոլիստը հայտարարել է, որ արգենտինացին, պարզապես, լավագույնն է, իսկ մյուս ֆուտբոլիստները կատարում են իրենց դերերը:
««Բարսելոնա»-ում նախանձով չենք վերաբերվում միմյանց: Մեսսին, պարզապես, լավագույնն է: Ես իմ դերակատարությունն ունեմ, Ինյեստան` իր, Նեյմարն` իր: Հնարավոր է, մենք լավագույնը լինեինք այլ թիմում: Բայց «Բարսելոնա»-ում լավագույնը Մեսսին է: Մենք գիտենք այդ մասին»,- AS-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Լուիս Սուարեսը մասնակցել է 35 խաղի և 40 գոլ է խփել: Լիոնել Մեսսին Պրիմերայի 33 խաղում 26 գոլի հեղինակ է դարձել:










































