Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությանԿոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Նալբանդյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն է եղել, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նշնակավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Եվ քննության ընացքում պարզվելու է, թե արդյոք մինչ հանկարծամահ լինելը Գ. Շուխյանը եղել է խաղատանը, թե՝ ոչ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:









































