Լեդի Գագան, ըստ երևույթին, պատրաստ է բեմ վերադառնալ: Նա գեղեցիկ տեսք ունի, ինչի մասին վկայում են նրա փողոցային լուսանկարները:
Նյու Յորքի փողոցներում երգչուհին հայտնվել է կարճ կիսաշրջազգեստով և կրծկալով: Նրա այս պահվածքը հասկանալի է. նա բավականին նիհարել է: Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է կազմվածքը ցուցադրել, գրում է Spletnik.ru-ն:
Բացի այդ, Լեդի Գագան կրկին բարձրակրունկ կոշիկներ է կրում: Հայտնի է, որ անոթների հետ կապված խնդրից հետո նա սկսել էր «տափակ» կոշիկներ կրել։









































