«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը «Օլդ Թրաֆորդ»-ի տրիբունայից աջակցել է իր խաղընկերներին:
«Մրցաշրջանում առաջին խաղը սեփական հարկի տակ: Հաջողություն, տղաներ»,- Twitter-ի իր էջում գրել է Շվայնշտայգերը և լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «կարմիր սատանաներ»-ը սեփական հարկի տակ ընդունել են «Սաութհեմփթոն»-ին և առավելության հասել 2:0 հաշվով:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Շվայնշտայգերին տեղափոխել է երիտասարդական թիմ:
Посмотреть изображение в Твиттере








































