Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն այսօր Եգիպտոսի նոր ղեկավարությունից պահանջել է ազատ արձակել գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Մուրսիին:
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ԱԳՆ-ը, Վեստերվելլեն անհրաժեշտ է համարում դադարեցնել Մուրսիի «գտնվելու վայրը» թաքցնելու միջոցառումները, որոնք ձեռնարկվել են եգիպտացի զինվորականների կողմից։: Դրանից բացի, նրա կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի Եգիպտոսի նախկին նախագահի մոտ մտնելու հնարավորություն ունենա միջազգային անկախ հանձնաժողովը, օրինակ Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովը: Վեստերվելլեն նախազգուշացնում է նաև՝ Մուրսիին ցանկացած քաղաքական հետապնդման ենթարկելու հետևանքների մասին:
Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Մուրսին «անվտանգ վայրում» է գտնվում, և նրա նկատմամբ դատական ոչ մի գործընթաց և պաշտոնական մեղադրանքներ չկան: Մուրսիին «հարգանքով» են վերաբերում, նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:







































