Միլանի դատարանը հանցագործ-ռեցիդիվիստին տնային կալանքի է դատապարտել: Սակայն նա փողոցում է ապրում, այդ պատճառով էլ իրավապահները խորամանկել են, որպեսզի դատարանի վճիռը ցանկացած դեպքում ի կատար ածվի:
Ոստիկանները գիշերները հերթապահում են 48-ամյա դատապարտված Դոմենիկո Կոնդիսպոտիի՝ փողոցում փռված գիշերապարկի մոտ:
Բանն այն է, որ Դոմենիկոն մանր գողություններով և թմրանյութերի վաճառքով գիշերներն է զբաղվում: Այսպիսով գիշերները նա «տանից» դուրս գալու հնարավորություն չի ունենա:
Այժմ անտուն տղամարդը ստիպված է մինչև հաջորդ տարվա ապրիլ գիշերները «տանն» անցկացնել, գրում է The Independent-ը:
Դոմենիկոն խնդրել է իրեն բանտ ուղարկել, որտեղ տաք սնունդ, անկողին և ջուր կա, սակայն, չգիտես ինչու, նրա խնդրանքը մերժվել է:









































