Սեզոնային հորդառատ անձրևների հետևանքով Նեպալում առաջացած ջրհեղեղը ևս 10 մարդու կյանք է խլել: Տեղի ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ վիրավորվել են 2 տեղացիներ, 3 մարդու ճակատագիրն անհայտ է: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Մենք փրկարարական օպերացիաներ ենք սկսել: Ընդհանուր առմամբ 1800 մարդ է տարհանվել»,- հավելել է նա:
Նախկինում հաղորդվել էր 50 զոհի մասին:
Ոստիկանության տվյալներով՝ վերջին 4 օրերին մոտ 6000 բնակելի տներ են վնասվել Նեպալի հարավ-արևելքում:
Նեպալում անձրևային սեզոնը սկսվել է հունիսի կեսերից:











































