«Բարսելոնա»-ի փոխնախագահ Խորդի Կարդոներն իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ելույթի վերաբերյալ, ով հայտարարել է, թե «կապտանռնագույններ»-ի ղեկավարները օգտվել են Տիտո Վիլանովայի հիվանդության փաստից` իրեն թիմ վերադարձնելու նպատակով:
«Այս ամենը զարմացրեց ինձ: Լսեցի Գվարդիոլայի ելույթը: Այնուհետև ինձ փոխանցեցին նրա բոլոր հայտարարությունները: Անկեղծ ասած` ես չհասկացա նրա արարքը: Հուսով եմ` Պեպն ավելի ուշ կբացատրի իր ասածի իմաստը, քանի որ կատալոնական ակումբի ղեկավարները միշտ նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ են եղել:
Մենք երևիցե չենք օգտագործել Տիտոյի հիվանդության փաստը Պեպի դեմ: Վստահ եմ, որ Գվարդիոլան սխալ տեղեկություններ ունի: Մենք կպարզաբանենք իրավիճակը»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Կարդոների խոսքը:









































