Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ թիմը պետք է պայքարի միայն չեմպիոնության համար:
««Չելսի»-ի կարգի թիմը պետք է մինչև վերջ պայքարի չեմպիոնության համար: Մենք հասկանում ենք, որ թիմը բարդ շրջան է ապրում: Աշխատում ենք` իրավիճակը կարգավորելու համար:
Պետք է անկեղծ լինեմ: Եթե այս պահին ինձ հարցնեն «Չելսի»-ի` նոր մրցաշրջանի նպատակների մասին, ստույգ պատասխան չեմ կարող տալ: Բոլոր հարցերի պատասխանները կտա թիմի խաղը»,- The Mirror-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:








































