Նյու Յորքի Սթեյթեն-Այլենդ շրջանում բռնկված ուժգին հրդեհից ավելի քան 20 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։
Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան եռահարկ բնակելի շենքում և սկսել արագորեն տարածվել հարևան շենքեր։ Երեք շինություն ամբողջովին այրվել է, ևս 4-ը վնասվել է կրակից։ Առնվազն 42 մարդ զրկվել է տանիքից։
Հրդեհամարման աշխատանքներին մասնակցում է 250 հրշեջ։
Ընդհանուր առմամբ հրդեհից տուժել է 21 մարդ, որից 17-ը՝ հրշեջներ։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։














































