Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը հայտարարել է, որ Ջոնի Դեպից ամուսնալուծվելուց հետո ողջ 7 մլն դոլար ֆինանսական հատկացումները կուղղի մի քանի բարեգործական կազմակերպությունների, որոնք զբաղվում են ընտանեկան բռնության ենթարկված կանանց և հիվանդ երեխաների աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ITV-ն։
Նրա խոսքով՝ գումարն իր համար չի ունեցել և չի ունենա որևէ նշանակություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կարող է դրանք նվիրաբերել բարեգործությանը՝ հուսալով օգնել նրանց, ովքեր չեն կարող անձամբ պաշտպանել իրենց։
Հերդը վստահ է, որ իր ընտրած բարեգործական կազմակերպությունները կարող են ճիշտ տնօրինել այդ միջոցները։












































