Չինաստանի հարավային Հայնան և Գուանդուն նահանգներում «Դյանմու» թայֆունի պատճառով տուժել է 560 հազար մարդ, հայտնում է TASS-ը:
Երկու օրվա ընթացքում Հայնանում տեղացել է անձրևների մեկ ամսվա նորման: Հատկապես Լինգաոյում տեղումների քանակը գերազանցել է այդ ցուցանիշին երեք անգամ: Նահանգից տարհանվել է ավելի քան 40 հազար բնակիչ: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկա:












































