Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերի ձեռքբերումը և Պոլ Պոգբայի իրավունքների վաճառքը:
«Մենք հարգեցինք Պոգբայի ցանկությունը: Սակայն Իգուաինի տրանսֆերը գնելու էի ցանկացած դեպքում: Անգամ եթե չվաճառեինք Պոգբայի իրավունքները: Իգուաինի տրանսֆերը կարիերայիս լավագույն ձեռքբերումն է»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը 105 մլն եվրոյի դիմաց վաճառել է Պոլ Պոգբայի տրանսֆերը և 90 մլն եվրո է վճարել Գոնսալո Իգուաինի իրավունքների դիմաց:









































