Կես դար է պահանջվել ամերիկյան ոստիկանությունից ու քննիչներից՝ վերջնականապես պարզելու դաժան մարդասպան ու բռնաբարող տղամարդու ինքնությունը, որի զոհն են դարձել 10-ից ավելի կանայք: Գենետիկ փորձաքննությունը պարզել է հանգուցյալ Ալբերտ Դեսալվոյի մասնակցությունը հանցագործություններին: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Սաֆոլկ շրջանի դատախազ Դեն Քոնլին նշել է, որ դա «հաստատված փաստ է, անհերքելի ապացույց և կոշտ վկայություն»:
Հիշեցնենք, որ 1960-ականներին Մասաչուսեթսում կես տարում բռնաբարվել ու սպանվել էին 13 չամուսնացած կանայք, ովքեր, հավանաբար, անձամբ էին նրան տուն թողել: Նրանց մեծ մասը միջին և մեծ տարիքի են: Հանցագործի վերջին զոհն էր 19-ամյա Մերի անունով մի աղջիկ:










































