Սեմ Մենդեսը կզբաղվի Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի ռեժիսուրայով՝ ասվում է Բոնդի մասին ֆիլմերի պաշտոնական կայքում՝ 007.com-ում:
Նոր ֆիլմի սցենարը կգրի Ջոն Լոգանը, ով աշխատել է Բոնդի մասին նախորդ ֆիլմի վրա՝ 2012թ. (007. Կոորդինատները՝ «Սկայֆոլ»):
007 գործակալի դերով կրկին հանդես կգա Դենիել Քրեյգը, ով Բոնդին մարմնավորել է ֆիլմաշարի երեք մասերում: Նոր ֆիլմը դեռևս պաշտոնական անվանում չունի:
Ենթադրվում է, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2015-ի աշնանը:
Նշենք, որ Սեմ Մենդեսը եղել է 2012-ին թողարկված Բոնդի մասին ֆիլմի ռեժիսորը: 200 մլն բյուջեով ֆիլմը վարձույթում աշխատել է ավելի քան 1.1 միլիարդ դոլար և կոմերցիոն տեսակետից բոլոր ժամանակների ամենահաջողակ ֆիլմերի ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:










































