Թուրքիայի նախարարների կաբինետը վավերացրել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանքներ անցկացնելու համաձայնագիրը, որն ավելի վաղ ստորագրվել էր Ադրբեջանի կողմից՝ հաղորդում է Trend գործակալությունը:
Ըստ համաձայնագրի՝ զորավարժանքներն անցկացվելու են հերթականությամբ՝ յուրաքանչյուր երկրում: Երկիրը, որի տարածքում կանցկացվեն զորավարժանքները, ամբողջությամբ ֆինանսավորելու է դրանք:
Զորավարժությունները փակ կլինեն տեղի և արտասահմանցի լրագրողների համար, արգելվելու է նաև լուսանկարների տարածումը:






































