ԱՄՆ-ում 1980 թվականին հիմնադրված AHS Sikorsky մրցանակը, որը շնորհվում է մարդու էներգիայով աշխատող ուղղաթիռ ստեղծող ինժեներներին, շատ տարիներ մնացել է առանց հաղթողի, սակայն այս տարի այն նվաճել է Տորոնտոյի համալսարանի AeroVelo խումբը:
Նրանց ստեղծած Atlas ուղղաթիռն օդում մնացել է 64.1 վայրկյան՝ հասնելով 3.3 մետրի:
Խումբն արժանացել է 250 հազար դոլար մրցանակի:









































