Ֆիննական Nokia կորպորացիան, ջանալով հասնել իր մրցակիցներ Apple-ին ու Samsung-ին, երեկ Նյու Յորքում կայացած շնորհանդեսին ցուցադրել է իր նոր՝ Lumia 1020 սմարթֆոնը՝ 41 մեգապիքսելանոց տեսախցիկով:
Արտաղրողների խոսքերով՝ տեսախցիկը թույլ է տալիս մեծացնել լուսանկարը՝ առանց անհանգստանալու լուսանկարի որակի մասին:
Բացի այդ՝ սմարթֆոնն ունի նաև «կրկնակի կադրի» գործառույթ՝ ի վիճակի է անել երկու լուսանկար միաժամանակ՝ մեկը 38 միգապիքսել, մյուսը՝ 5 մեգապիքսել թողունակությամբ, որպեսզի լուսանկարը հեշտ լինի տեղադրել սոցցանցում, հայտնում է SkyNews-ը:
Փորձագետներն արդեն բարձր գնահատական են տվել Lumia 1020-ին, սակայն կասկածում են, որ 41 մեգապիքսելանոց տեսախցիկը կարող է վճռորոշ դեր խաղալ սմարթֆոնի գնորդի համար:
Սպասվում է, որ սմարթֆոնն արդեն վաճառքի կհանվի եվրոպական խանութներում մոտակա ամիսներին:
Ներկայում, սմարթֆոնների շուկայում Nokia-ն շատ է հետ մնում Apple-ից ու Samsung-ից: