Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմակից Ռոնալդինյոյին:
Արգենտինացու խոսքերով՝ Ռոնալդինյոն շատ է օգնել իրեն մարզական կարիերայի սկզբում:
«Շնորհակալ եմ Ռոնալդինյոյին լավ վերաբերմունքի համար: Նա թիմի գլխավոր գործող անձն էր, և ես շատ բան եմ սովորել նրանից: Ինձ համար նրա օգնությունը շատ կարևոր էր: Ռոնալդինյոն հիանալի անձնավորություն է:
Երբ Ռոնալդինյոն միացավ «Բարսելոնա»-ին, ակումբը շատ ծանր վիճակում էր: Նրա ներդրումն թիմի հաջողություններում ուղղակի անգնահատելի է»,- հայտարարել է Մեսսին:








































