Շրի Լանկայի հյուսիս-արևմուտքում՝ Մադու գետից ոչ հեռու, փոստատար գնացքը ընդհարվել է 4 փղի հետ, հայտնում է The New Indian Express-ը: Պատահարը տեղի է ունեցել երկաթգծի վերանորոգված հատվածում:
Նշվում է, որ բոլոր փղերը զոհվել են: Նրանց մեջ եղել են 3 մեծ և 1 ձագ փիղ: Մարդկանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ներկայումս վայրի բնության վարչության աշխատակիցները հետաքննում են պատահարը:












































