«Ռիո-2016»-ի ծանրամարտի տղամարդկանց մրցապայքարի գերծանր քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն երկամարտի 473 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել։ Հիշեցնենք, որ բրոնզե մեդալը նվաճել է նրա հայրենակից Իրակլի Տուրմանիձեն, իսկ արծաթը բաժին է հասել Գոռ Մինասյանին։
«Մինչև հիմա չեմ կարողանում գիտակցել՝ ինչ է կատարվել։ Յուրահատուկ պահ է, հատկապես հաշվի առնելով այն, որ պատվո հարթակին Վրաստանի երկու ներկայացուցիչ է կանգնել։
Հուսով եմ՝ իմ սահմանած աշխարհի ռեկորդը երկար ժամանակ չի գերազանցվի։ Եթե ինչ-որ մեկը գերազանցի, հուսով եմ՝ ես կլինեմ»,- հայտարարել է ծանրորդը։










































