Ուրբաթ օրը Իռլանդիայում խորհրդարանի ստորին պալատը ուղղումներ է մտցրել աբորտների մասին օրենքում, համաձայն որոնց՝ որոշ դեպքերում թույլատրվում են աբորտները: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն վերին պալատի կողմից հաստատվելուց հետո:
Օրենքում նշվում է, որ հղիության արհեստական ընդհատումը թույլատրելի է, եթե այն ունի բժշկական ցուցումներ, որոնց թվում է, օրինակ, սուիցիդի վտանգը: Ուղղումների նախապատրաստումը և կիրառումն ուղեկցվել է ակտիվ հանրային քննարկումներով:
Ներկայում Իռլանդիայում աբորտներն արգելված են և թույլատրելի են միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է մոր կյանքը փրկելու համար:








































