Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնա»-ի բժիշկ Ռիկարդ Պրունային:
Գվարդիոլան բարձր է գնահատում Պրունայի գիտելիքներն ու ունակությունները և ցանկանում է Պրունային հանձնել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր բժշկի պաշտոնը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը վստահ է, որ կարող է համոզել Պրունային Անգլիա տեղափոխվելու հարցում:









































