Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Արևմուտքից Հայաստանին զենքի մատակարարման հարցը մշակված է

Ամերիկայի ձայնը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարություն է արել Սրեբրենիցայում ցեղասպանության 18-ամյակի կապակցությամբ. «Մենք հիանում ենք նրանցով, ովքեր արդարություն են որոնում զոհերի համար և աշխատում են այն բանի համար, որպեսզի բոլոր քաղաքացիներն իրավունք ունենան վերադառնալ և ապրել այնտեղ, որտեղ ապրել են մինչև պատերազմը: Մենք անթույլատրելի ենք համարում պատմությունը մանիպուլյացնելու փորձերը, ցեղասպանության կամ այն փաստի ժխտումը, թե Բոսնիան և Հերցեգովինան մուլտիէթնիկ երկիր է: Մենք միշտ պետք է մարտահրավեր նետենք կեղծիքին, պետք է պայքարենք դրա դեմ և հաղթենք ճշմարտությամբ, իմաստությամբ և կարեկցությամբ»:

Եթե նկատի առնենք, որ ԱՄՆ հրաժարվել է ճանաչել հայերի ցեղասպանությունը, տվյալ հայտարարությունը հնչում է բավական ցինիկ: Անկասկած, այդ «հրաժարվելը» հանգեցրել է Հայաստանի շահերի անտեսմանը որոշ այլ երկրների կողմից, այդ թվում և՝ Ռուսաստանի:

Տարբեր երկրներում և տարածաշրջաններում վերջին երկու տասնամյակում ցեղասպանությունների մասին խոսել են բոլոր պետքարտուղարներն ու ԱՄՆ այլ բարձրաստիճան չինովնիկները: Այսինքն, ցեղասպանությունը ճանաչված է որտեղ ասես, բացի Թուրքիայից, հայ ժողովրդի հանդեպ: Միունույն ժամանակ, չկա մեկ այլ երկիր, որի դեմ ցեղասպանություն են իրականացրել, և որի ղեկավարներն ու քաղաքական գործիչները տվյալ հարցը պաշտոնական մակարդակով չեն դրել արտաքին քաղաքական հարաբերություններում: Չգիտես ինչու, բացառություն է միայն Հայաստանը, որը լավագույն դեպքում երախտագիտություն է հայտնել համապատասխան որոշումների համար:

Առաջին և գլխավոր հարցը, որը հայկական ղեկավարությունը և պաշտոնական ներկայացուցիչները պետք է դնեին ԱՄՆ հետ բանակցություններում և հարաբերություններում, ցեղասպանության հարցն է: Այդպիսի բան երբեք չի եղել, համենայնդեպս հրապարակային արտահայտություն չի ստացել: Երկրորդ հարցը պետք է լիներ զենքի մատակարարումը:

Ինչու՞ է այդպես: Բացատրությունը կարող է լինել միայն հետևյալը. հայ քաղաքական գործիչները փորձում են պաշտոնական բանակցություններում ցեղասպանության լռության մատնումը փոխել անձնական իմիջի հետ: Դա այնքան հիմար ու անիմաստ է, որ նույնիսկ անհնար է հավատալ այդ մոտիվի իրականությանը:

Նման կերպ, հայկական ղեկավարությունը երկար ժամանակ գերադասում էր Ռուսաստանի առաջ չդնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունն ու զենքի մատակարարման հարցը (ինչպես նաև ռուս-թուրքական բանակցություններում հայկական թեմայի առկայությունը):

Ներկայում հարց է առաջանում, որին առայժմ հայ քաղաքական գործիչներն ու մեկնաբանները պատրաստ չեն պատասխանել՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ակնհայտ վատթարացումից: Մենք կարծում ենք, որ դրանից կարելի էր խուսափել և իրավիճակը փակուղային չդարձնել, Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի հետ հետևողական հարաբերություններով:

Այդ հարցը հայկական ղեկավարությունը բարձրացրեց արդեն այն բանից հետո, երբ Մոսկվան պարզեց, որ կարող է վարել ռազմական առևտրի իր քաղաքականությունը: Նույնիսկ 2010 թվականին դեռևս ուշ չէր: Սակայն, հայկական ղեկավարությունը չափազանց խոցելի էր և չէր կարող ինքզինքը ռիսկեր թույլ տալ, որոնք, քաղաքական գործիչների կարծիքով, կարող էին առաջանալ տվյալ իրավիճակում:

Իրական ռիսկերն ու սպառնալիքներն առաջացան հենց ներկայում, երբ Հայաստանը չկարողացավ կանխել ռուսական ժամանակակից զենքի զանգվածային մատակարարումները Ադրբեջանին: Դրա համար կային քաղաքական ռեսուրսներ: Ներկայում մնում է միայն մեկը՝ արագացված ինտեգրումը Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին, և անհրաժեշտ զենքի ստացումն Արևմուտքի պետություններից:

Տվյալ որոշումն ընդունվել է, սկզբունքային ձևով, 2012-ի կեսերին, և հարկ է զարգացնել այդ հարաբերությունները, որոնք շուտով ավելի հետաքրքիր կդառնան: Ընդ որում, մոտիվներն ակնհայտ են:

Ցանկություն կա հուսալու, որ Եվրատլանտյան հանրության հետ հարաբերություններ կառուցելով, Հայաստանը կօգտվի Ռուսաստանի հետ հարաբերությունների փորձից: Չնայած Թուրքիայի փորձերին, որը պահանջներ է առաջ քաշում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ, նա չունի ազդեցության ֆորմալ լծակներ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների վրա, քանի որ Դաշինքը չի կարող միջամտել նրանց կողմից զենքի ներմուծման և արտահանման հարցերին: Եվրոպական միությունն իրավունք ունի ազդել և վերահսկել անդամ երկրների ռազմական մատակարարումները, սակայն Թուրքիան Եվրամիության անդամ չէ:

Արևմուտքի պետությունների կողմից Հայաստանին զենքի մատակարարումների հարցը, երևում է, լավ մշակված ու քննարկված է բազմակողմանիորեն: Սակայն այստեղ էլ կարող են խնդիրներ առաջանալ, այդ պատճառով էլ պետք չէ կեղծ համեստություն անել այս անգամ էլ. դրանից քաղաքական գործիչների իմիջը չի բարելավվի:

lragir.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում