Tuesday, 16 06 2026
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»

«Հարցն այն է, թե արդյոք միջազգային հանրությունն ունի լավ գործընկերներ Հայաստանում»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ի և ընդհանրապես միջազգային հանրության համար կարևոր է լավ գործընկերների առկայությունը Հայաստանում, որոնց միջոցով հնարավոր կլինի բարեփոխումներ իրականացնել և բարելավել հայաստանյան գործարար միջավայրը։

Հինգշաբթի արդարադատության նախարարությունում նախարար Հրայր Թովմասյանը և դեսպան Ջոն Հեֆերնը «Հայաստանում գործարար միջավայրի խթանման ուղղված բարեփոխումների և վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի վերաբերյալ» հուշագիր ստորագրեցին։ Հուշագրի շրջանակներում ամերիկյան կողմը աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին նշված համակարգը բարելավելու ուղղությամբ, ինչը պետք է օգնի գործարարներին ավելի արագ կարգավորել իրենց միջև առաջացած վեճերը։

ԱՄՆ-ի դեսպանը խոսել է Հայաստանում գործարար միջավայրի մասին, մասնավորապես, շեշտելով ազատ մրցակցության դերը տնտեսության զարգացման գործում։

Հիշեցնենք, մոտ երկու ամիս առաջ գործարար միջավայրի վերաբերյալ  ուշագրավ հրապարակմամբ հանդես էին եկել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան՝ կոչ անելով Տիգրան Սարգսյանի կառավարությանը արագացնել բարեփոխումների տեմպերը։ «Դեռևս համատարած են այն իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար, կամ տնտեսվարող սուբյեկտները ունենում են շահույթների անարդարացի կորուստներ»,- նշել էին հրապարակման հեղինակները։

Այսօր ներկայացնելով իր գնահատականը այն մասին, թե որքանով են իրականում կառավարության ջանքերը բարելավում Հայաստանում գործարար միջավայրը, դեսպանը Հեֆերնը ասել է. -«Հարցը Հայաստանի տնտեսության խնդիրների կամ մարտահրավերների մասին չէ։ Հարցն այն է, թե արդյոք միջազգային հանրությունն ունի լավ գործընկերներ Հայաստանում, որոնց հետ կարող է աշխատել գործարար միջավայրի, դատաիրավական համակարգի բարելավման ուղղությամբ։ Այդ պատճառով մենք այսօր այստեղ ենք, արդարադատության նախարարության հետ աշխատում ենք դատաիրավական բարեփոխումների իրականացման ոլորտում, և դատական համակարգը կարևոր, առանցքային ոլորտ է գործարար միջավայրի բարելավման համար»։ 

Հարցին անդրադարձել է նաև արդարադատության նախարարը՝ ասելով, թե վերջին տարիներին կառավարության գործադրած ջանքերի արդյունքում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը Doing Bussiness-ում։

«Ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում իրավաբանական անձ գրանցելու համար դուք ստիպված էիք 7-8 օր ժամանակ ծախսել, անցնել 5-6 պետական մարմին՝ կոռուպցիոն ռիսկերով, առանձին վճարներով և այլն։ Ես, առանց այս աշխատասենյակից դուրս գալու, 15 րոպեի ընթացքում կարող եմ իմ անվամբ իրավաբանական անձ գրանցել Հայաստանում»,- ասել է նախարարը։

Մինչդեռ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, որ օրենքների առումով կառավարությունը բարենպաստ պայմաններ ստեղծել է, սակայն իրականում իշխող քաղաքական ուժի, կլանների հետ կապեր չունեցող գործարարի համար դժվար կլինի բիզնես վարել Հայաստանում։

«Կառավարությունը հետևողական չէ, իր կառուցվածքները արդյունավետ չեն, բյուրոկրատիան շատ է, ախպերություն-ընկերությունը, քաղաքական կուսակցությունների շահը այնքան է մխրճվել տնտեսության մեջ, որ տարանջատելը շատ է բարդ է», – ասել է Մակարյանը։

Սիրիահայ գործարար Նժդեհ Թուֆենկչյանը վերջերս է առնչվել Հայաստանում բիզնես սկսելու դժվարություններին։ Նա արդեն մեկ տարի ու կես Երևանում է, այստեղ ունի փոքր բիզնես, սակայն երբ ցանկացել է զբաղվել ներկրումներով, պարզել է, որ դա փաստորեն անհնար է։

«Ես օգտագործված ապրանք էի տեղափոխում Ճապոնիայից Սիրիա, և այդ գործը դյուրացված չէ Հայաստանում։ Օգտագործած ապրանքի մասին հասկացողություն կա, որը ավելի քիչ մաքսային տուրքի պետք է ենթարկվի միջազգային օրենքով։ Բայց Հայաստանի պարագայում այդ դրույթը հստակեցված չէ, դրա համար շատ դժվարացա, հարցրեցի նման ապրանքների մաքսային արժեքը, ահավոր թիվ դուրս եկավ, չկարողացա բերել»,- ասել է Թուֆենկչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում