Ռիոյում շարունակվում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը մեկնարկային եիկու հաղթանակից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում Արթուրի մրցակիցն Իլդեմ Չենկն է, ով դժվարին պայքարում առավելության հասավ ռուս ըմբիշ Իսլամ Մագոմեդովի նկատմամբ։
Նշենք, որ Արթուրը Չենկին բազմիցս հաղթել է, այդ թվում և Լոնդոնի 2012թ․ Օլիմպիական խաղերում՝ բրոնզե մեդալի համար պայքարում։ 20-ամյա Արթուրն այդ գոտեմարտը սկսել էր կողերի կոտրվածքով։
66 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանի մրցակիցը Ռասուլ Չունաևն է։





































