Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել

Լևոն Զուրաբյանը նվեր է մատուցում Սերժ Սարգսյանին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարեց Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտարարելու Կոնգրեսի մտադրությունների մասին: Նույն օրը ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, որի մեջ նշված էր Սահմանադրության այն կետը և դրույթները, որոնք ըստ Կոնգրեսի՝ Սերժ Սարգսյանը խախտել է, և որոնք խախտելու դեպքում նախագահին իմպիչմենթ են հայտարարում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտարարելու Կոնգրեսի ծրագրին և առկա քաղաքական իրավիճակում դրա արդյունավետությանն, ասաց. «Նախկինում կարծիք էի հայտնել, որ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը կհրահրի ներքաղաքական ճգնաժամ, իմ այդ միտքն արդարացավ և հաստատվեց Լևոն Զուրաբյանի այն հայտարարությամբ, որ իրենք մտադիր են Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթացը սկսել Ազգային ժողովում, սակայն, ունենալով բոլոր անհրաժեշտ իրավաբանական հիմքերը՝ դա կանեն ոչ թե անմիջապես սեպտեմբերին, այլ ավելի ուշ: Հաշվի առնելով այն, որ մեր ներքաղաքական զարգացումները նմանվում են շախմատային խաղի, որտեղ Սերժ Սարգսյանը խաղում է և՛ սևերով, և՛ սպիտակներով միաժամանակ, ապա համոզված եղեք, որ այդ ներքաղաքական սրացումների ժամանակը որոշելու է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, և երևի թե հասկանալով դա՝ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կորոշեն, թե երբ սկսեն իմպիչմենթի գորընթացը:

Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե իրենք տեսնում են, բոլոր անհրաժեշտ հիմքերի առկայնությունը և նաև այդ հիմքերը հրապարակել են մամուլում՝ կետ առ կետ, ապա ինչո՞ւ չեն հենց հիմա անհրաժեշտ քայլեր անում այդ ուղղությամբ։ Որովհետև աշունը չպետք է գա ամառվանից շուտ, և ներքաղաքական ճգնաժամը պետք է հրահրվի ոչ թե հուլիս-օգոստոսին, ոչ թե՝ նույնիսկ սեպտեմբերին, այլ՝ հոկտեմբերին, այսինքն Վիլնյուսում կայանալիք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին»:

Քաղաքագետը հավելեց, որ Հայաստանն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, խոստացել է ստորագրել Ասոցացման պայմանագիրը, և հիմա Սերժ Սարգսյանին օդի նման անհրաժեշտ է ալիբի ստեղծել, որպեսզի պատճառաբանի այդ հարցի հետաձգումը․ «Սերժ Սարգսյանը գլուխ է բերել ընտրական ցիկլի արդյունքների նկատմամբ եվրոպացիների բարյացակամ վերաբերմունքը, եվրոպական կառույցների դրական գնահատականը՝ շնորհիվ այն խոստման, որ 2011 թվականին տվել է Եվրոպական կառույցներին՝ ԵՄ-ին նախապատրաստելու Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և այդ որոշումն ընդունելու 2013 թվականին: Ուստի եթե Սերժ Սարգսյանը չպատճառաբանված չստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ապա կարող է կորցնել նաև արտաքին լեգիտիմությունը, ինչը լուրջ մարտահրավեր է։ Դրա համար Սերժ Սարգսյանը ձգտելու է ստեղծել ալիբի, այդպիսի ալիբի կարող է լինել ներքաղաքական ճգնաժամը, զորօրինակ՝ խորհրդարանում նախագահի իմպիչմենթի գործընթացի սկիզբը: Եվ ահավասիկ, Լևոն Զուրաբանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել այդ հարցում Սերժ Սարգսյանին և սկսել Սերժ Սարգսյանի համար նպաստավոր պահին իմպիչմենթի գործընթացը՝ Ազգային ժողովի պատերի ներքո: Այդ ընթացքում, համոզված եղեք, Հովիկ Աբրահամյանը բլբուլ կկտրի, ինչի համար կզրկվի ԱԺ նախագահի պաշտոնից։ Դա կներկայացվի Եվրոպային որպես լուրջ ներքաղաքական ճգնաժամ, և որն օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը կհրաժարվի կամ կհետաձգի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը»:

Մեր այն հարցին, թե այդուհանդերձ, եթե Լևոն Զուրաբյանը չգիտակցված նվեր է մատուցում Սերժ Սարգսյանին, ապա աննպատակ չէ՞ իմպիչմենթի հարց բարձրացնելը, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է, և ակնհայտ է, որ ծրագիրը ձախողվելու է, քաղաքագետը պատասխանեց. «Աննպատակ չէ, դրան տրվելու է շատ աղմկոտ ընթացք խորհրդարանի ներսում: Արդեն հիմա հարց է տրվում Լևոն Զուրաբյանին՝ կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը սրացումների հետևանքով անցնել ընդդիմության կողմը, նա էլ լուրջ-լուրջ հայտարարում է, որ ամեն ինչ հնարավոր է, բացառել պետք չէ: Այնպես որ, անհրաժեշտ նախադրյալներն ահա այսպիսի գործընթաց ստեղծելու համար ձևավորվում են, բայց դրա սկիզբը չի դրվում հիմա, այսօր իշխանական վերնախավին պետք չէ դա, այն պետք կլինի հոկտեմբերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում