Կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պայմանագիր ստորագրեց Մյունխենի «Բավարիա»-ի հետ: Մյունխենյան ակուբը 18 մլն եվրո է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Իսպանացին տարեկան 2.5 մլն եվրո կվաստակի:
22-ամյա կիսապաշտպանը մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը: Սակայն փոխել է որոշումն ու համաձայնել հանդես գալ «Բավարիա»-ում: Ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում էր իր թիմում տեսնել Ալկանտարային:
«Այդ մասին խոսել եմ Ռումենիգեի և Զամերի հետ: Ցանկանում ենք պայամանգիր ստորագրել Տիագոյի հետ»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքը:







































