Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Քիշնևում բողոքի ակցիաներով են դիմավորել: Նա ժամանել է Մոլդովա մասնակցելու «Արևելյան գործընկերության» երկրների կառավարությունների ու նախագահների 3-րդ գագաթնաժողովին: Հանրապետության պալատի մոտ, որտեղ ընթանում է գագաթնաժողովը, ցուցարարները պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել «Սաակաշվիլին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հնազանդ ծառան է»:
Գագաթնաժողովին, բացի Վրաստանի նախագահից, ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը և այլ հայտնի քաղաքական գործիչներ:
«Քիշնևում մենք քննարկում ենք նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը: Մենք հույս ունենք, որ Մոլդովայի համար այն հաջող կլինի, որն իր հերթին կկարողանա շարունակել եվրոպական ինտեգրումը»,- հայտարարել է Մարտենսը:






































