Հաագայի միջազգային քրեական դատարանն այսօր բավարարել է դատախազության պահանջը և չեղյալ է հայտարարել բոսնիական Սերբիայի Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի վրայից ցեղասպանության մեղադրանքը հանելու մասին որոշումը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախկինում Կարաջիչի դեմ ներկայացված մեղադրանքի 11 կետերից 2-ը վերաբերում էին «ցեղասպանություն» հոդվածին: 2012 թ. հունիսին դատավորներն ուժի մեջ թողեցին այն կետը, որը վերաբերում էր 1995թ. Սրեբրենիցայում տեղի ունեցող իրադարձություններին, երբ բոսնիացի սերբերի բանակը սպանեց շուրջ 8000 մարդու, սակայն հանեց Բոսնիա և Հերցոգովինայի այլ շրջաններում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքը:
Կարաջիչը մեղադրվում է նաև մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, օրենքները խախտելու մեջ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:












































