Բրիտանական Reef Entertainment-ի և լեհական Teyon ստուդիայի կողմից Ռեմբոյի մասին հրաձգային խաղի թողարկման ամսաթիվ է հայտարարվել: Համաձայն խաղի վերջին թրեյլերի՝ թողարկումը կկայանա ձմռանը: Հստակ ամսաթիվը հայտնի չէ:
Խաղը կթողարկվի PC, PS3 և Xbox 360 խաղային սարքերի համար: Wii U-ի և նոր սերնդի սարքերի համար խաղի տարբերակի մասին չի հիշատակվում:
Խաղի սյուժեի հիմքում ընկած են վիետնամական պատերազմի վետերանի մասին առաջին երեք ֆիլմերը: Խաղում կկիրառվեն այն արտահայտությունները, որոնք արել է հերոսին մարմնավորող Սիլվեստեր Ստալոնեն «Ռեմբո. առաջին արյուն», «Ռեմբո. առաջին արյուն 2» և «Ռեմբո 3» ֆիլմերում:
Խաղը մշակվում է 2011 թվականից:











































