Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ա. Իսկանդարյան. 2010-ին Հայաստանում տխուր էր

Կովկաս ինստիտուտի կազմակերպած «Կովկաս-2010» միջազգային գիտաժողովի ընթացքում այսօր Հարավային Կովկասի երկրների փորձագետները ներկայացրին իրավիճակն իրենց երկրներում 2010 թ. ընթացքում: 2010թ. Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական խնդիրները ներկայացրեց Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը, ով 2010-ն ընդհանուր առմամբ որակեց որպես շատ տխուր տարի, երբ ոչ մի նոր բան չեղավ:

Իսկանդարյանը նկատեց, որ ի տարբերություն 2008-ի, երբ Հայաստանում նախագահական ընտրություններ էին և քաղաքական դաշտը չափազանց ակտիվ էր և 2009-ի, երբ մեկնարկեց հայ-թուրքական գործընթացը, 2010-ը ոչ մի նման գործընթացներով աչքի չի ընկել:

«2010թ. հայ-թուրքական հարաբերությունները մեռան՝ կամ գոնե սառեցված են։ Եթե նույնիսկ կա վերակենդանացման հույս, ապա դա կարող է արթնանալ միայն Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո»,- մանրամասնեց Իսկանդարյանը:

Նա նաև առանձնացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրի ստորագրումը, որը սակայն, ըստ Իսկանդարյանի, այդքան էլ ճիշտ չէ կարևոր իրադարձություն անվանել, չնայած որ այն բավականին քննարկվեց. «Իրական խնդրի դեպքում կարելի է չեղյալ համարել ցանկացած պայմանավորվածություն`անկախ նրանից, թե որքան ժամանակով է այդ համաձայնագիրը կնքված, քանզի ոչ ոք չգիտի թե ինչ իրավիճակ կլինի 2044թ.: Ռազմական առումով այս պայմանագիրն անիմաստ էր` այն ուղղակի քաղաքական նշանակություն ուներ, որով Ռուսաստանը ցանկանում էր ընդգծել Հարավային Կովկասում իր ներկայությունը, մանավանդ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո»:

Իսկանդարյանը անդրադարձավ նաև Հայաստան-Եմ ասոցացման գործընկերություն ծրագրին և նկատեց, որ այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում ասոցացված անդամություն, սակայն այն Հայաստանի վարած կոմպլեմենտար քաղաքականության մասն է կազմում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին 2010թ. ընթացքում, Իսկանդարյանը նկատեց, որ էական բան անցած տարում այս հարցի շրջանակներում չի եղել: Նա նկատեց, որ Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է 14 տոկոսով. «Բոլորն էլ, սակայն, հասկանում են, որ Հայաստանի ռազմական պաշտոնական բյուջեն և Հայաստանի ու Արցախի ռազմական բյուջեն տարբեր բաներ են։ Սակայն կարծում եմ, որ այդ ոլորտում բավական հետաքրքիր բաներ շարունակում են կատարվել»։

Իսկանդարյանի խոսքերով «դիպուկահարների պատերազմը» շարունակվում է և հստակ չէ, թե այն նոր թա՞փ է առել, թե՞ ուղղակի սկսել է նոր թափով լուսաբանվել. «Սակայն ցավով պիտի նշեմ, որ այն հաստատ շարունակվելու է»:

Կովկաս ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ, անցած տարում տեղի ունեցած եռակողմ հանդիպումները շարունակվել են, սակայն հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակել է իր հոխորտանքները և կրակոցները շփման գծում, ինչն, ըստ Իսկանդարյանի, շանտաժ է Հայաստանի նկատմամբ։ Նա նաև նկատեց, որ Հայաստանը աշխատում է պատասխանել ադրբեջանական այս շանտաժին` պահպանելով հավասարակշռությունը, սակայն հայկական դիվանագիտության մեջ որոշակի փոփոխություն կա. «Եթե դեռ 3-4 տարի առաջ հնչում էին արտահայտություններ՝ երբեք ոչ մի միլիմետր հող չենք տա, Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չի, այլ՝ բոլոր ազատագրված տարածքները, ապա վերջին երկու տարիներին արդեն լուրջ քաղաքական գործիչների մակարդակով է հնչում զիջումների մասին։ Սա դինամիկա է ցույց տալիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում