Երուսաղեմի տարածքում հնագետները հայտնաբերել են հնագույն կերամիկական ափսեներ, որոնց վրա գրված են եղել քանաներենի այբուբենի մի քանի տառեր: Դրանք թվագրվում են Սողոմոն արքայի ղեկավարման ժամանակաշրջանին, այսինքն՝ մ.թ.ա. X դարին: Այս մասին հայտնում է Art Daily-ն:
Հրեական համալսարանի հետազոտողները բացահայտումն արել են Օֆել շրջանում պեղումների ժամանակ:
2.5 սմ բարձրությամբ տառերը, ի տարբերություն իվրիտի, կարդացվում են ձախից աջ: Գիտնականների խոսքով՝ դրանք անգլերենի m, q, p, h, l տառերն են: Այդ տառերի համադրությունը ոչինչ չի նշանակում, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ խոսքը հավանաբար ստորագրության մասին է: Սա Երուսաղեմում արված հնագույն հայտնագործությունն է: Ենթադրվում է, որ դրանք պատկանել են ոչ հրեայի:
Հնագետները հաստատում են, որ նոր բացահայտումը թույլ կտա հավելյալ եզրակացություններ անել հին Երուսաղեմի առևտրային կապերի մասին:











































