ԱՄՆ-ի Մահվան հովիտ ազգային պարկի աշխատակիցները խնդրանքով դիմել են զբոսաշրջիկներին՝ ձվածեղ չպատրաստել արգելոցի տարածքում: Այս մասին հայտնում է NBC-ն:
Նրանք խնդրել են պահպանել մաքրություն ու իրենց հետևից մաքրել աղբը: Իսկ նրանք, ովքեր Հովտում ձվածեղ պատրաստելու մեծ ցանկություն ունեն, խորհուրդ է տրվել գոնե տապակ կամ սննդային փայլաթիթեղ բերել իրենց հետ:
Վերջերս ձվերի հետ փորձերի անցկացման ճիշտ օրինակ են ցույց տվել արգելոցի աշխատակիցները՝ YouTube-ում տեղադրելով տեսանյութ:
Տեսանյութը, որի ժամանակ նույնպես հնչում են քարերին ձվածեղ չպատրաստելու կոչեր, արդեն դիտվել է ավելի քան 200 հազար անգամ:
Տեսանյութում ցույց է տրվում, որ Հովտում տապակի մեջ ձուն իսկապես խտանում է արևի ճառագայթների ազդեցությունից:








































