Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին երկրում բանտարկյալների չդադարող կտտանքների համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Amnesty International-ը հաստատում է, որ Ղազախստանի անվտանգության ծառայությունները կտտանքների են ենթարկում երկրի քաղաքացիներին՝ առանց պատիժ կրելու:
Ըստ իրավապաշտպանների՝ իշխանությունները չեն հետաքննում 2011-ին Ժանաոզենում ցույցերից հետո ձերբակալված ակտիվիստներին կտտանքների ենթարկելու մեղադրանքները:
Այն ժամանակ ոստիկանությունը կրակ էր բացել ցուցարարների վրա՝ սպանելով 15 մարդու: Amnesty International-ը Նազարբաևին կոչ է արել նախաձեռնել իրադարձությունների միջազգային անաչառ հետաքննություն:
Նազարբաևը բազմիցս հայտարարել է, որ Ղազախստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը երաշխավորված է:






































