«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը և տարածաշրջանային մարտահրավերները:
Ավելի ուշ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:











































